14 սեպտեմբերի 2015 - 12:55 AMT
iPhone 6s-ի ամենապահանջված մոդելը «վարդագույն ոսկին» է

Apple ընկերության iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների նախնական պատվերներն ընդունվում են սեպտեմբերի 12-ից և բոլոր ներկայացված տարբերակների թվում ամենապահանջվածը «վարդագույն ոսկի» մոդելն է: Հաշված ժամերի ընթացքում նշված մոդիֆիկացիայի առաջին խմբաքանակները գտան իրենց ապագա սեփականատերերին, իսկ Չինաստանում այս պահի դրությամբ ըստ նախնական պատվերների գնված են բոլոր գույների և չափերի սմարթֆոնները: Դա բացատրում է փորձագետների վստահությունն առ այն, որ շուտով Չինաստանը կարևորագույն շուկան կդառնա Apple-ի համար:

Առաջին ալիքի գնորդները շուտով նկատեցին, որ որոշ մոդելների առաքման մոտավոր ժամկետն ավելացել է մինչև 2-3 շաբաթ:

Միաժամանակ, ըստ Bank of America Merrill Lynch-ի վերլուծաբանների հաշվարկների, iPhone 6s նոր սմարթֆոնի մասերի վրա Apple ընկերությունը ծախսում է մոտ $234: Ամենաթանկարժեքները, ինչպես և սպասվում էր կիսահաղորդիչային բաղադրիչներն են` նրանց համախառն արժեքը գնահատվում է $127: Անլար մոդուլների միկրոսխեմաների համար արտադրողը վճարում է առաքիչներին մոտ $36, Apple A9 64-բիտանոց չիպսեթի համար պահանջվում է $25, Touch ID մատնահետքերի սկաների և այլ ցուցիչների համար ևս $22, իսկ 64 Գբայթ ծավալով ֆլեշ կուտակիչի արժեքը $20 է: Էկրանը, տեսախցիկները, մարտկոցներն ու մյուս հիմնական բաղադրիչների արժեքը մոտ $74 է: Սմարթֆոնի կորպուսն ու մյուս դետալները արժեն ևս $33:

Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին: 16, 64 և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 6s-ը հնարավոր կլինի գնել $649, $749 և $849 (համապատասխանաբար մոտ 314.000, 363.000 և 411.000 դրամ ըստ ընթացիկ փոխարժեքի), իսկ iPhone 6s Plus-ը հիշողության նույն ծավալով կհայտնվի շուկայում $749, $849, $949 գնով (համապատասխանաբար մոտ 363.000, 411.000 և 460.000 դրամ ըստ ընթացիկ փոխարժեքի): Մինչև տարեվերջ Apple-ը մտադիր է սմարթֆոնների վաճառք սկսել աշխարհի մոտ 130 երկրում:

Նոր iPhone 6S ու iPhone 6S Plus սմարթֆոնները ներկայացվեցին սեպտեմբերի 9-ին, Սան Ֆրանցիսկոյի Բիլ Գրեհեմի անվան դահլիճում տեղի ունեցած հատուկ միջոցառման ընթացքում։ Apple-ը չի փոփոխել սարքավորումների դիզայնը, և արտաքին տեսքով դրանք անհնար է տարբերել ներկայիս iPhone 6 ու iPhone 6 Plus սմարթֆոններից։ Սակայն երկու գաջեթների կորպուսը պատրաստված է 7000 սերիայի այլումինի համաձուլվածքից, իսկ արդեն սովորական գունային լուծումներին միացել է «վարդագույն ոսկի» գույնը։

3D Touch տեխնոլոգիան, որը ընկալում է սմարթֆոնի էկրանին հպումները, սեղմումներն ու ուժեղ սեղմումները, դարձավ գլխավոր նորամուծությունը։ Էկրանները պահպանել են նույն անկյունագիծն ու խտությունը, ինչ նախորդ սմարթֆոններում էր։ 3D Touch-ի հնարավորությունները կկիրառվեն բազմաբնույթ հավելվածներում ու խաղերում։ Օրինակ, iMessage մեսենջերում ուժեղ սեղմումը թույլ կտա տեսնել հղման պրեվյուն՝ չբացելով Safari բրաուզերը։ Բացի այս, iPhone 6s-ում իրացվել է Taptic Engine տակտիլ հակառակ կապի համակարգը։

iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների ապարատային միջուկը ներկայացված է նոր՝ Apple A9 64 բիտ չիփսեթով, որը 70%-ով նախորդից ավելի արտադրողական է, իսկ գրաֆիկայի մշակման դեպքում այն նախորդին գերազանցում է 90%-ով։ Իսկ չիփսեթում ինտեգրված M9 համապրոցեսորը ստացել է ընդլայնված հնարավորություններ, այդ թվում՝ Siri թվային օգնականի մշտական ձայնային ակտիվացման։

Սմարթֆոններում, նախորդների համեմատ, տեղադրված է շատ ավելի հզոր հիմնական 12 մեֆապիքսել խտությամբ iSight ֆոտոխցիկ, որը կարողանում է նկարահանել 4K-տեսանյութեր։ Իսկ Live Photos նոր ֆունկցիան ավտոմատ կերպով ձայնագրում է կարճ տեսահոլովակ՝ ֆոտոխցիկի կոճակի սեղմումից առաջ ու հետո։ Ստացված «կենդանի» անիմացված լուսանկարները կարելի է օգտագործել, որպես iPhone-ի ու iPad-ի էկրանային ֆոն։

Սմարթֆոնի դիմային մասում տեղադրված է FaceTime նորացված 5 մեգապիքսել խտությամբ ֆոտոխցիկը՝ Retina Flash ֆունկցիայով, որը սմարթֆոնի էկրանը վերածում է լուսային բռնկման միջոցի։ Ընդ որում՝ էկրանի լուսավորությունը կարող է սովորական լուսավորության համեմատ աճել երեք անգամ։ Սմարթֆոնները ստացել են նաև LTE Cat.6 ցանցերի, Wi-Fi 802.11ac աջակցություն և մատնահետքերի՝ երկու անգամ ավելի արագ Touch ID սքաներ։

iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնները նախնական պատվերների համար հասանելի կլինեն 2015թ-ի սեպտեմբերի 12-ին։ Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 25-ին։ 16, 64 և 128 ԳԲ ներդրված հիշողությամբ iPhone 6s-ի արժեքը կկազմի, համապատասխանաբար, $649, $749 ու $849 (ժամանակակից փոխարժեքով՝ 314.000, 363.000 և 411.000 դրամ), իսկ նույն հիշողությամբ iPhone 6s Plus-ը շուկայում կհայտնվի $749, $849 և $949 (ժամանակակից փոխարժեքով՝ 363.000, 411.000 և 460․000 դրամ) արժեքով։ Մինչև տարեվերջ Apple-ը նախատեսում է սկսել սմարթֆոնների վաճառքը աշխարհի 130 երկրներում: