24 հոկտեմբերի 2006 - 17:49 AMT
Ղարաբաղի հարցով բանակցությունների շարունակությունը ելնում է Երեւանի եւ Բաքվի կենսական շահերից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բովանակային գործընթացի շարունակությունը ելնում է Հայաստանի եւ Ադրբեջանի կենսական շահերից, հրաժեշտի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը հանրապետությունում: Նրա խոսքերով, Ֆրանսիան բոլորից շատ է ներգրավված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հարցի կարգավորման գործընթացի մեջ: Ֆրանսիացի դիվանագետը մեջբերել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, ով հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցով գործին ոչ ոք այնքան լավ ծանոթ չէ, որքան Ֆրասնիայի նախագահ Ժակ Շիրակը` բացառությամբ հակամարտության կողմերի ղեկավարության: Անրի Կյունին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեծ դերը 2006 թվականին բանակցային գործընթացի ակտիվացման գործում: Երաժշտական լեզվով խոսելով, համանախագահները աշխատում են հարմոնիայի հասնել, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրենք պետք է ընտրեն մեղեդին եւ գործեն այդ ուղղությամբ, ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը: