24 հոկտեմբերի 2006 - 19:44 AMT
Օսկանյան-Մամեդյարով փարիզյան բանակցությունների նպատակը «հիմնային սկզբունքների» մշակումն է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փարիզյան բանակցությունների նպատակը «հիմնային սկզբունքների մշակումն է, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկու երկրների համար ընդունելի խաղաղ համաձայնագրի ստեղծման համար»: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժան-Բատիստ Մատեին` մեկնաբանելով ֆրանսիական մայաքաղաքում անցնող Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյորովի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Դիվանագետն ընդգծել է, որ սկզբունքները, որոնց մասին խոսք է գնում, պետք է լինեն «հավասարակշռված, արդար եւ տեսականորեն իրագործելի»: Ժան Բատիստ Մատեին հիշեցրել է, որ բանակցությունների ներկա շրջանի սկիզբը տրվել է հոկտեմբերի 6-ին Մոսկվայում երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների նախորդ հանդիպման ժամանակ, որը եւս անցնում էր ԵԱՀԿ միջորդությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: