25 հոկտեմբերի 2006 - 17:18 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն որպես «կառուցողական է» գնահատել Փարիզում կայացած Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը
ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի երեկվա հանդիպումը Փարիզում կառուցողական էր: «Երկու նախարարները կառուցողական հանդիպում ունեցան` շատ անկեղծ եւ անմիջական մթնոլորտում»,֊ - ասված է հանդիպումից հետո ռուս, ֆրանսիացի եւ ամերիկացի դիվանագետների տարածած հայտարարությունում: Այդ փաստաթղթի համաձայն, Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առաջարկները, որոնք միջնորդները ներկայացրել են այս ամիս ավելի վաղ Մոսկվայում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: