25 հոկտեմբերի 2006 - 19:38 AMT
Իրանական գազը Իրան-Հայաստան գազամուղով կսկսի առաքվել 2006 թվականի դեկտեմբերի 20-ից
Իրանական գազը Իրան-Հայաստան գազամուղով կսկսի առաքվել նախանշված ժամկետից շուտ: Այդ մասին հայտարարել է գազամուղի հայկական հատվածի կառուցման պատվիրատու` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Սահակ Աբրահամյանը: Նրա խոսքերով, ենթադրվում է, որ գազատարը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա դեկտեմբերին, նախապես հայտարարված 2007 թվականի հունվարի 1-ի փոխարեն: Սահակ Աբրահամյանը հաղորդել է նաեւ, որ շինարարական աշխատանքները Մեղրի-Քաջարան 40-կիլոմետրանոց հատվածի 38-կիլոմետրում արդեն ավարտված են: 40-կիլոմետրանոց հատվածի կառուցումը գնահատվում է 35 մլն դոլար, որից 80 տոկոսը հայկական կողմին է տրամադրել Իրանական զարգացման բանկը վարկի տեսքով, իսկ մնացածը կհատկացվի սեփական միջոցներից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: