
Լեռնային Ղարաբաղի պատերազմը գուցե մոռացվել է արտաքին աշխարհի կողմից, բայց ավելի քան երկու տասնամյակ անց շարունակվում է տեղ-տեղ բռնկվող կռիվը՝ չնայած 1994-ին կնքված հրադադարին: Այս մասին La Stampa իտալական թերթում գրել է լրագրող Ռոբերտո Տրավանը:
Նա ԼՂՀ մասին իր նյութն ուղեկցել է ֆոտոշարքով:
Հոդվածում լրագրողը պատմել է Մարութ անունով երիտասարդի մասին, ով միացել է Ադրբեջանի դեմ պայքարին՝ ծառայելով առաջնագծում, ինչպես տարիներ առաջ Ղարաբաղի անկախացման ժամանակ իր հայրն է արել։ Տրավանը նշել է, որ Մարութի պատմությունը յուրահատուկ չէ այդտեղ, քանի որ ինչպես հենց երիտասարդն է նշում՝ բոլորն էլ կռվում են իրենց երկիրը պաշտպանելու համար։
«Դա հյուծող լուռ պատերազմ է, 25 տարվա և գուցե ավել տարիների մոռացված հակամարտություն։ Այստեղ լեռներում խաղաղությունն այնքան հեռավոր հեռանկար է, որ այդ մասին գրեթե չեն խոսում», գրում է հոդվածագիրը, մեջբերում է Tert.am-ը:
Նա նշում է, որ Լեռնային Ղարաբաղն անկախություն է ցանկանում, և այդ փխրուն առճակատումը շարունակում է միլիոնավոր դոլարներ և մարդկանց կյանքեր արժենալ։
«Մենք վերջին կետն ենք քրիստոնյա Եվրոպան իսլամի հարձակումից պաշտպանելու համար։ Ռուսաստանը հասկանում է դա, դուք (Արևմուտքում) չեք հասկանում»,- հեղինակը մեջբերել է տեղի պաշտոնյաներից մեկի խոսքերը՝ հավելելով, որ թեև Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, դա նրան չի խանգարում զենք վաճառել Ադրբեջանին։ Մեջտեղում այս փոքրիկ երկրի համառ պայքարն է անկախության համար։
Հեղինակը հավելում է, որ թեև Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, դա նրան չի խանգարում զենք վաճառել Ադրբեջանին։ Մեջտեղում այս փոքրիկ երկրի համառ պայքարն է անկախության համար։
Լեռներն այստեղ խորդուբորդ են, գեղեցիկ և մոռացված, այդտեղ Մարութի նման երիտասարդները շարունակում են դիմակայել թշնամուն և զոհվել հանուն անորսալի անկախության, եզրափակում է հեղինակը։