27 հոկտեմբերի 2006 - 16:10 AMT
Ռ.Քոչարյանը կմասնակցի Մոսկվայում Արամ Խաչատրյանի հուշարձանի բացման արարողությանը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նույն օրը Կրեմլում Հայաստանի նախագահը առանձնազրույց կունենա Ռուսաստանի նախագահ` Վլադիմիր Պուտինի հետ: Այցի ընթացքում Ռ. Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ ՌԴ կառավարության նախագահ Միխաիլ Ֆրադկովի եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Մոսկվայում Հայաստանի նախագահը կմասնակցի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: