26 նոյեմբերի 2002 - 18:44 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՀԱԶԱՐԱՆՈՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Կիրակի օրը Բաքվում անցկացվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հրաժարականի պահանջով ընդդիմադիր կուսակցությունների բազմահազարանոց հանրահավաքը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ցուցարարները հանդես են եկել նաեւ «երկրում ազնիվ եւ արդար ընտրությունների անցկացման համար ժողովրդավարական պայմանների ստեղծման եւ ղարաբաղյան խնդրի լուծման» պահանջներով: Հանրահավաքում հանդես եկած ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խիստ քննադատության են ենթարկել իշխանությունների ներքին քաղաքականությունը, որը «երկիրը հասցրել է աղետի - քաղաքացիական դիմակայության սահմանագծին»: Քննադատության խոսքեր են հնչել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իշխանությունների գործունեության անարդյունավետության մասին: