30 հոկտեմբերի 2006 - 16:25 AMT
Հայաստանը պատրաստվում է Եվրամիության 10 երկրների հետ րեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրեր կնքել
Հայաստանը պատրաստվում է Եվրամիության 10 երկրների հետ րեադմիսիայի (անօրինական գաղթականների վերադարձ) վերաբերյալ համաձայնագրեր կնքել: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գրասենյակի ղեկավար Գագիկ Եգանյանը: «Ներկա դրությամբ, Հայաստանն ակտիվ համագործակցություն է իրականացնում ԵՄ հետ, եւ դրա շրջանակներում պատրաստվում է րեադմիսիայի համաձայնագրերի կնքում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Գերմանիան, Բենիլյուքսի երկրները»,- նշել է նա:
Գ. Եգանյանի կարծիքով, Եվրամիության երկրների հետ նման համաձայնագրերի ստորագրումը անհրաժեշտություն է հանդիսանում, քանի որ այդ երկրներում բավականին խիստ միգրացիոն օրենսդրության պայմաններում Հայաստանի քաղաքացիները մեծ մասամբ ոչ նախանձելի դրությունում են հայտնվում: «Ներկա դրությամբ, Հայաստանը ռեադմիսիոն համաձայնագիր է կնքել Ֆրանսիայի, Շվեյցարիայի եւ Լատվիայի հետ»,- նշել է նա: Ինչպես հայտնել է ՀՀ Միգրացիոն գրասենյակի ղեկավարը, տվյալ պայամանագրերի գործելու ընթացքում վերադարձել է Հայաստանի 24 քաղաքացի, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: