Բնակչության զբաղվածության ծառայություններում հաշվառված գործազուրկների քանակը ԵՏՄ երկրներում 2015-ի օգոստոսի տվյալներով կազմել է 1 196,5 հազար մարդ, կամ տնտեսապես ակտիվ բնակչության 1,3%-ը, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
2014-ի օգոստոսի համեմատ Հայաստանում գրանցված գործազուրկների քանակն ավելացել է 14,2%-ով, Բելառուսում` 2,1 անգամ, Ղազախստանում` 5,5%-ով, ՌԴ-ում` 13,5%-ով, Ղրղզստանում նվազել է 2,8%-ով:
2015-ի հունիսի տվյալներով գործազուրկների քանակը ԵՏՄ-ում կազմում էր 1 212,1 հազար մարդ, կամ տնտեսապես ակտիվ բնակչության 1,3%-ը:
2014-ի հունիսի համեմատ ՀՀ-ում գրանցված գորíազուրկների քանակն աճել է 19,6%, Բելառուսում` 2,2 անգամ, Ղազախստանում` 7,8%-ով, ՌԴ-ում` 10,9%-ով, Ղրղզստանում նվազել է 2,5%-ով:
2015-ի հունիսին նախորդ ամսվա համեմատ գրանցված գործազուրկների քանակը ԵՏՄ-ում նվազել էր 32,3 հազարով կամ 2,6%-ով:
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:
Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:
ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:
2015-ի օգոստոսին միությանը միացավ նաև Ղրղզստանը: