8 հոկտեմբերի 2015 - 19:53 AMT
Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացման հրամանագիրը:

Նախագահի կայքում տեղադրված հրամանագրում, մասնավորապես, նշվում է, որ հանրաքվեն նշանակվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը: