3 նոյեմբերի 2006 - 17:46 AMT
Ռուսաստանն ու Վրաստանը միջորդների կարիք չունեն
«Հայաստանը կողջունի Ռուսաստանի եւ Վրաստանի երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումն ու լարվածության թուլացումը»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ դերակատարություն կարող է Հայաստանն ունենալ երկու երկրների միջեւ առկա լարվածության հարթման գործում: Նրա խոսքերով, առկա բարդ հարցերի քննարկումը պետք է կատարեն հենց այդ երկրները եւ միջնորդների ներգրավվածության անհրաժեշտություն չկա. «Այդ մասին հայտարարել են նաեւ Ռուսաստանն ու Վրաստանը», հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն: