6 նոյեմբերի 2006 - 12:38 AMT
Այսօր Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Ղազախստան
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Ղազախստան է մեկնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այցի ընթացքում տեղի կունենա երկու երկրների նախագահներ Ռ. Քոչարյանի եւ Նուրսուլթան Նազարբաեւի առանձնազրույցը, որին կհետեւեն հայ-ղազախական բանակցությունները` ընդլայնված կազմով: Նախատեսվում է համատեղ միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: Ղազախստանի մայրաքաղաքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա այդ երկրի գործարար շրջանակի ներկայացուցիչների եւ ղազախահայ համայնքի անդամների հետ: