6 նոյեմբերի 2006 - 13:17 AMT
ՀՀ նախկին վարչապետը ողջունում է «ԱրմենՏելի» ձեռքբերումը ռուսական «ՎիմպելԿոմ»-ի կողմից
«Ժամանակին (1998 թվականին), երբ մենք վաճառքի հանեցինք ընկերության բաժնետոմսերը, ես շատ էի ցավում, որ թեկնածուների շարքում չկար որեւէ ռուսական ընկերություն»,- հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը` մեկնաբանելով ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերությանը «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի վերաբերյալ տեղեկատվությունը: Երեւի թե, նրա խոսքերով, դա կապված էր այն բանի հետ, որ Ռուսաստանում այն ժամանակ դեռ չէր ավարտվել կապիտալի նախնական հավաքման եւ ռուսական եկամուտների տեղաբաշխման գործընթացը: «Մոտավորապես 2001 թվականին սկսվեց հավելյալ ներդրումային նախագծերի ակտիվ որոնում առաջին հերթին ԱՊՀ երկրներում` ռուսական առաջատար ընկերությունների կողմից: Իհարկե, այդ ակտիվների գինը այսօր արդեն այն չէ, ինչպիսին կարող էր լինել այն ժամանակ, սակայն ռուսական ընկերությունները այսօր ի վիճակի են վճարել էքսպանսիայի համար եւ դա շատ ուրախալի է»,- նշել է ՀՌՀ ռեկտորը: «Ես ողջունում եմ այդ գործարքը եւ շատ ուրախ եմ, որ հենց ռուսական ընկերությունն է դարձել, վերջապես, Հայաստանի հեռահաղորդակցական օպերատորի սեփականատերը: Ես ծանոթ եմ «ՎիմպելԿոմ» ընկերությանը, դա լուրջ ընկերություն է, որը մենեջմենթի ժամանակակից սկզբունքներ է ներմուծում, եւ ես նրան հաջողությունում եմ մաղթում հայկական շուկայում»,- ամփոփել է Արմեն Դարբինյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՌՀ մամլո քարտուղար Ռոման Նադիրյանը: