6 նոյեմբերի 2006 - 15:45 AMT
ՀՀ ՊՆ ղեկավար. Ա-320-ում հրաձգություն չի եղել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը հերքել է Սոչիում կործանված Ա-320 ինքնաթիռում հրաձգության վերաբերյալ ասեկոսեները: Այդ մասին նախարարը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ նոյեմբերի 6-ին: Նրա խոսքերով, հայկական կողմից բացի, ավիավթարի պատճառների պարզման գործընթացում ներգրավված էին ռուսական եւ ֆրանսիական կողմերը: Նա ընդգծել է, որ ֆրանսիական կողմը` որպես կործանված ինքնաթիռի արտադրող կողմ, շահագրգռված է, որպեսզի հրաձգություն տեղի ունեցած լինի, քանի որ հակառակ դեպքում ստվեր է ընկնում ընկերության վարկանիշի վրա: Այդպիսով, նշել է նա, եթե ինքնաիռում իրոք կրակած լինեին, այդ մասին արդեն վաղուց ամենուր տարածել էին, հայտնում է Regnum-ը: