8 նոյեմբերի 2006 - 17:58 AMT
Երեւան է ժամանել Ֆրանսիայի նոր դեսպանը
Այսօր Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Սերժ Սմեսովը հավատարմագրերի պատճեններն է հանձնել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ս. Սմեսովը նշել է, որ ծանոթ է ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակին իր դիվանագիտական գործնեության նախկին փորձից: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմանի համագործակցության օրակարգի հարցերին` ընդգծելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ գործընկերության խորացմանն աջակցելու պատսրատակամությունը: Ս. Սմեսովը 2003 թվականից մինչ օրս զբաղեցրել է Ֆրանսիայի ԱԳՆ Ցամաքային Եվրոպայի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը: