20 հոկտեմբերի 2015 - 17:36 AMT
ՀՀ-ի արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն 9 ամսում՝ ավելի քան $1 մլրդ

Վիճակագրական օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ-ի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2015-ի հունվար-սեպտեմբերին 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմետությամբ նվազել է 20%-ով՝ կազմելով մոտ $3 մլրդ 457.3 մլն:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանման ծավալը կազմել է $1 մլրդ 095,6 մլն՝ նվազելով 0,9%-ով 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ներմուծման ծավալը նվազել է 26,6%՝ կազմելով $2 մլրդ 361,7 մլն: Արդյունքում ՀՀ-ի արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն հունվար-սեպտեմբերին կազմել է $1 մլրդ 095,6 մլն:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014-ի հունվար–հուլիսին, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,5%-ով և կազմել մոտ $3 մլրդ 289,5 մլն արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2014-ի հունվար–հուլիսին կազմել է $1մլրդ 218,5 մլն: