15 նոյեմբերի 2006 - 13:02 AMT
Ավստրիան ընդմիջում է խնդրում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում
Ավստրիան ընդմիջում է պահանջում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասսնիկը ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը Բրյուսսելում: «Եթե մինչեւ դեկտեմբեր կարեւոր փոփոխություններ չգրանցվեն, հարկավոր կլինի խելամտորեն համաձայնվել թայմ-աութի այս գործընթացում, թուլացնելու համար լարվածությունը բանակցություններում: Նշենք, որ հանդիպմանը ներկա ԵՄ ԱԳՆ ղեկավարները հավանություն չտվեցին այս առաջարկին, գրում է թուրքական «Զաման» թերթը: Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, թե թայմ-աութ հարկավոր չէ եւ նույնիսկ Կիպրոսի արտգործնախարար Իոգլիոս Լիլիկասն ասել է, որ Կիպրոսը նույնպես չի ցանկանում դադար գրանցել Թուրքիայի հետ բանակցություններում: Իր հերթին Մալթայի ԱԳ նախարար Միխաել Ֆրենդոն հայտարարեց «մեծ ճգնաժամի» հնարավորության մասին, եթե Թուրքիան չկատարի պարտավորությունը Կիպրոսի ծովային նավահանգիստների շրջափակումը վերացնելու վերաբերյալ: «Այնուամենայնիվ, ես դեմ եմ բանակցությունների լիակատար դադարեցմանը»,-հավելել է նա: