29 հոկտեմբերի 2015 - 20:21 AMT
Պարագվայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։

Ինչպես հայտնում է «Երկիր Մեդիա» հեռուստաալիօքը՝ հղում անելով ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին, բանաձևն ընդունվել է միաձայն:

Հարավամերիկյան երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ: