20 նոյեմբերի 2006 - 15:20 AMT
Հռոմի Պապին Ստամբուլում դիմավորելու են երկրորդ կարգով
Հռոմի Պապին Ստամբուլում դիմավորելու են ավելի ցածր մակադրակով, քան ծրագրվում էր: Պապը պնդում է, որ Կոստանդնուպոլսի Պատրիարքարան կուղեվորվի հույն պատրիարք Բարդուղեմիոսի ավտոմեքենայով: Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը դրան վերաբերվեց դիմավորման կարգը առաջինից երկրորդ իջեցնելով, որը նշանակում է հրավառության 21 համազարկի բացկայություն եւ պատվո պահակախմբի փոքրաթիվ քանակություն: Բենեդիկտ XVI-ը կիջեւանի Վատիկանի դեսպանատանը, այլ ոչ թե Glass House-ում, որը սովորաբար տրամադրվում է արտասահմանյան հյուրերին, գրում է Hurriyet-ը: