20 նոյեմբերի 2006 - 15:56 AMT
Նոյեմբերի 22-ին Հայաստանի նախագահը կմեկնի Կիպրոս` առաջին պաշտոնական այցով
Նոյեմբերի 22-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Կիպրոս` առաջին պաշտոնական այցով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, այցի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա Կիպրոսի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-կիպրոսյան հարաբերությունները, մասնավորապես, երկու երկրների առեւտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնման եւ բարելավման հարցեր: