6 նոյեմբերի 2015 - 16:38 AMT
ՌԴ արտգործնախարարը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Երևանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է նախագահ Սերժ Սարգսյանը։

Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու Նալբանդյանի և Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։

Վերջին անգամ Սերգեյ Լավրովը Հայաստան էր այցելել 2014-ի հունիսի 22-23-ը: Նրան ընդունել է Սերժ Սարգսյանը, կայացել են նաև արտգործնախարարների բանակցությունները:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Երևանյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Նալբանդյան-Լավրով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2014-ի ապրիլի 19-ին` Մոսկվայում: