20 նոյեմբերի 2006 - 18:05 AMT
Պարսկական հեռուստաալիքը Ադրբեջանում պետական հեղաշրջման կոչ է անում, գտնում են Բաքվում
Պարսկական արբանյակային հեռուստաընկերության «Սահար» ամենօրյա «Ուղեցույց» հաղորդման կիրակնօրյա եթերում Ադրբեջանի Սահմանդրության բռնի փոփոխման կոչեր էին հնչում, որը «չի համապատասխանում իսլամի ավանդույթներին»: Այդպիսի կոչերի համար հիմք է ծառայել Բաքվի «Սանատ» թերթում Ռաֆիկ Տագիի հրապարակումը, որում վիրավորանքներ են հնչել մարգարե Մոհամմեդի հասցեին:
«Ուղեցույց» ծրագրի հաղորդավարները նաեւ կոչ էին անում Ադրբեջանի քաղաքացիներին կատարել այդ հրապարկման համար հրապարակախոս Ռաֆիկ Տագիի մահապատժի ֆետվան (հոգեւոր առաջնոդրների դատավճիռ): Պարսկական հեռուստաալիքը հայտարարել է, որ Ադրբեջանի մահմեդական բնակչությունը չպետք է զգուշանա իր կառավարությունից, այլ պետք է կատարի հոգեւոր գործիչների ցուցումները:
Գրեթե ողջ կիրկնօրյա «Ուղեցույց» ծրագիրը, որ տեւել է մոտ մեկ ժամ, բաղկացած էր Ադրբեջանի բնակչությանն ուղղված նման բաց կոչերից, հայտնում է «Mediaforum»-ը: