Նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով «հռչակվում է կառավարման հանրապետական ձևով անկախ պետության ստեղծման գործընթացի մեկնարկը»:
Նոյմեբերի 6-ին Կատալոնիայի Սահմանդրական դատարանը թույլ տվեց տարածաշրջանի խորհրդարանին քննարկել Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը:
9 կետից բաղկացած բանաձևի օգտին քվեարկել են Junts pel Si («Միասին` այո») կոալիցիայի և «Ժողովրդական միասնության թեկնածություն» (CUP) կուսակցության անդամները, որոնք օրենսդիր մարմնում մեծամասնություն են կազմում` ունենալով 72 մանդատ 135-ից:
Քվերակել են յուրաքնչյուր կետի համար առանձին: Արդյունքում յուրաքանչյուր կետին դեմ է քվեարկել 63 պատգամավոր:
«Աճում է նրանց քանակը, ով պահանջում է, որ Կատալոնիան ազգից բացի, նաև պետություն լինի: Սեպտեմբերի 27-ի ընտրությունները բացառիկ էին և դրանց արդյունքները, ինչպես էլ դիտարկվեն, ցույց են տալիս կատալոնական ժողովրդի ցանկությունը: Դա հնարավորություն է տալիս ստեղծել ժամանակակից և արդար պետություն»,-հայտարարել է Junts pel Si-ի ներկայացուցիչ Ռաուլ Ռոմեվան, ելույթ ունենալով խորհրդարանականների առջև:
«Ժամանակն է պատմության նոր էջ գրել այս երկրի համար: Այսօր ռեժիմի հետ խզման օր է, որը «թաղում էր» մեր երազանքներն ու օրինականությունը»,-հայտարարել է CUP ներկայացուցիչ Աննա Գաբրիելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բանաձևին կողմ են արտահայտվել Ժողովրդական կուսակցության, Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները: Catalunya si que es Pot կոալիցիան առաջարկել է իր բանաձևը` սահմանադրական բարեփոխման մասին: Այս բանաձևին կողմ է քվեարկել 11 պատգամավոր:
«Անկախացման գործընթացը» ենթադրում է կառավարության, այլ պետկառույցների ձևավորում և սահմանադրության մշակում: Նոր սահմանադրության ընդունումից հետո անկախությունը կհռչակվի պաշտոնապես: Այս ամենը կտևի մոտ 18 ամիս:
Մինչդեռ Մարիո Ռախոյի կառավարությունը զգուշացրել է, որ կդիմի Սահմանադրական դատարան` վիճարկելով ընդունված բանաձևի օրինականությունը:
Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում:
Տարածաշրջանի արտահանումը ընդհանուր իսպանական արտահանման 26 տոկոսն է կազմում, այդ թվում արտահանման 65 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Տարածաշրջանում է գրանցված Իսպանիայում գործող բոլոր օտարերկրյա ընկերությունների 38 տոկոսը: Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում:
Կատալոնիայի իշխանությունները վերջին տարիներին մշտապես արծարծել են անկախության մասին հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև օրենքներ են ընդունել ուղղված «պետության» ստեղծմանը: Պաշտոնական Մադրիդը և Իսպանիայի սահմանադրական դատարանը մերժեցին 2014-ի նոյեմբերի 9-ին անկախության մասին հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի մտադրությունը միայն այդ ինքնավարության տարածքում, ոչ թե ամբողջ երկրի: Ուստի նախանշված օրը հարցում անցկացվեց անկախացման մասին, որի մասնակիցների 80 տոկոսը կողմ արտահայտնվեց անկախացմանը: Ընդ որում հարցմանը մասնակցել էր ընտրողների միայն մեկ երրորդը: