9 նոյեմբերի 2015 - 17:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Drag Racing 2015 մրցավազքի արդյունքներն ամփոփվել են [ֆոտոռեպորտաժ]

Նոյեմբերի 8-ին Երևանի Արարատյան փողոցում Drag Racing 2015 մրցավազքի ավարտական ֆուլն էր: Այն կազմակերպել էր STR ավտոսիրողների ակումբը:

Drag Racing-ը մոտ 400 մ դիստանցիայի սպրինտերային մրցավազք է: Ավելի հազվադեպ անցկացվում են նաև 804 մ, 201 մ կամ 1609 մ դիստանցիայի մրցավազքեր: Ըստ էության, Drag Racing-ն արագացումով մրցավազք է, որն անցկացվում է ուղիղ ավտոճանապարհին: Հատկապես լայն այս մրցավազքը տարածված է ԱՄՆ-ում, որտեղ այն ավելի քան 50 տարվա պատմություն ունեն: Առավել տարածված մարզաձևերն են ավտոմեքենաների, մոտոցիկլների և մխոցով շարժիչ ունեցող մոտորանավակների մրցավազքերը: Բայց կան նաև մրցումներ ռեակտիվ ավտոմեքենաների և մոտոցիկլների, էլեկտրոմոբիլների, սկուտերների, հեծանիվների և նույնիսկ տրակտորների ու խոտ հնձող մեքենաների համար:

ՖՈՏՈՇԱՐՔ