21 նոյեմբերի 2006 - 15:21 AMT
Հայոց ցեղասպանություն. Թուրք դիվանագետներին նախապատրաստում են դիմակայության
Թուրքիայի արտգործնախարարի առաջարկով, թուրքական դիվանագիտական առաքելությունները շատ երկրներում զգուշացված են Ցեղասպանության հարցի վերաբերյալ միջազգային դատարան դիմելու հնարավորություն մասին, ինչը «փուշ է» դարձել երկրի արտաքին քաղաքականության համար, գրում է Turkish Daily News-ը: Այդ հարցում Թուրքիայի նոր ռազմավարության մասին բանավեճը նախաձեռնել է երկրի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը` որպես հակակշիռ Հայոց ցեղասպանության հարցում միջազգային ճնշմանը: Թուրքական դիվանագիտական առաքելություններն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում պետք է պատրաստ լինեն պատասխան տալ հայկական արշավին եւ նոր ռազմավարություն մշակեն Հայոց ցեղասպանության հարցում, գտնում են Թուրքիայի ԱԳՆ-ում: