
Հալեպի հայկական շրջանների ջրամատակարարումը նոյեմբերի 11-ին վերականգնվել է: Այդ մասին տեղեկացնում է «Արևելք» լրատվականը՝ քաղաքում իր աղբյուրի վրա հղումով:
Նշվում է, որ ջրամատակարարումը կարող է կարճատև լինել: Հայկական շրջանները շարունակում են մնալ առանց էլեկտրականության:
Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Խանասերի ճանապարհը Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Հոկտեմբերից այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից:
Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք: