13 նոյեմբերի 2015 - 11:43 AMT
Իրանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը կարող է լուծվել 2-3 տարվա ընթացքում

Իրանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը կարող է լուծվել 2-3 տարվա ընթացքում. Թեհրանն ընդհանուր առմամբ ողջունում է այդ գաղափարը: Այս մասին հայտարարել է Իրանի կապի ու հաղորդակցության նախարար, միջկառավարական երկկողմ հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաէզին:

«Ընդհանուր առմամբ, մենք ողջունում ենք այդ գաղափարը։ Սակայն այդ հարցի քննարկումները ժամանակատար են: Պետք է մեծ աշխատանք տարվի՝ տարբեր նախարարությունների մակարդակով, մշակվեն բազմաթիվ հարցեր, բանակցությունները կարող են տևել 2-3 տարի», - ասել է նա ռուս-իրանական միջկառավարական նիստի շրջանակում, հցումով գրում է Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ փորձագետների մակարդակով ԵՏՄ ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագիր է մշակվում Հնդկաստանի, Եգիպտոսի ու Իրանի հետ։ Այժմ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: