23 նոյեմբերի 2006 - 13:53 AMT
Հայ գաղթականների մասին «Լուսնային հրեշը» պիեսը բեմադրվել է Չիկագոյում
Ռիչարդ Կալինոսկու «Լուսնային հրեշը» պիեսը հայ գաղթականների կյանքի մասին է, որոնք վերապրել են 1915 թվականի ցեղասպանությունը եւ հիմնավորվել Միլուոկիում, բեմադրվել է Չիկագոյի Trap Door Theatre թատրոնում: Պիեսի բեմականացմանն աջակցել է Իլինոյսի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը, որը պրեմյերային էր հրավիրել Չիկագոյի հայ համայնքին: Տոմսերի վաճառքից ստացված գումարի մի մասը կհատկացվի Չիկագոյի շրջանում Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրության աջակցությանը: Պիեսը բեմի վրա է նոյեմբերի 9-ից, վերջին ներկայացումը կլինի դեկտեմբերի 17-ին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Նշենք, որ 2004 թվականին «Լուսնային հրեշը» մեծ հաջողությամբ ցուցադրվեց Մոսկվայում հայ ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի բեմականացմամբ: