24 նոյեմբերի 2006 - 14:44 AMT
«ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը հաստատել է «ՎիմպելԿոմի» լիազոր ներկայացուցչին
«ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը հաստատել է ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» ընկերության («ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր) լիազոր ներկայացուցիչ Օլեգ Բլիզնյուկը: Նման որոշում է կայացրել «ԱրմենՏելի» տնօրենների խորհուրդը: Ինչպես լրագրողներին է հայտնել Օ.Բլիզնյուկը, տնօրենների խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են ընկերության գործունեության հիմնական գերակայությունները 2007 թվականի համար: Ընդ որում մանրամասներ նա չի հաղորդել, նշելով, որ ընկերության հետագա գործունեության մասին տեղեկատվությունը կհրապարակվի 1-2 շաբաթվա ընթացքում, հաղորդում է ՌԲԿ-ն:

«ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերությունը մենաշնորհատեր է Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի ոլորտում, պրովայդերներին եւ վերջնական օգտվողներին ինտերնետի միջազգային ելք տրամադրելու ոլորտում: 2006 թվականի նոյեմբերի 17-ին ավարտվեց հունական Hellenic Telecommunications Organization (OTE) ընկերության կողմից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքը ռուսական «ՎիմպելԿոմին» («Բիլայնի» ապրանքանիշը): Բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: