28 նոյեմբերի 2006 - 13:54 AMT
ՄՃԽ. Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը հազիվ թե կոնկրետ քայլեր ձեռնարկվեն
Մինչեւ տարեվերջ Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) չի նախատեսում նոր զեկույցներ հրապարակել Լեռնային Ղարաբաղի մասին, քանի որ վերջին ժամանակներս իրավիճակն այնտեղ չի փոխվել: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի նախագծի Միջազգային ճգնաժամային խմբի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, 2007 թվականին խումբը նոր զեկույց կնախապատրաստի տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մինսկում կայանալիք հանդիպմանը, Սաբինա Ֆրեյզերը նշել է, որ հանդիպումն անցնում է ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: «Դժվար է ենթադրել, որ ինչ-որ կոնրետ քայլեր կարող են ձեռնարկվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով»,-նշել է նա: «Նախագահներ Ալիեւն ու Քոչարյանը վճռական չեն փոխզիջումների հասնելու հարցում, իսկ ամենակարեւորը` չեն նախապատրաստել հանրությանը նման փոխզիջումների հնարավորությանը: Եթե գործը հասնի մինչեւ սկզբունքների համաձայնեցում, ապա նախագահները պետք է բացատրեն ժողովրդին դրանց էությունը, ինչու էլ կարեւոր է փոխզիջման հասնելը»,-ընդգծել է Ֆրեյզերը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: