30 նոյեմբերի 2006 - 18:36 AMT
GRECO խումբը 21 հանձնարարականից բաղկացած փաթեթ է պատրաստել Թուրքիայի համար
Նոյեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցը: Զեկույցը կենտրոնացած է գլխավոր հակակոռուպցիոն քաղաքականության վրա, որը իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքարող օրենսդիր մարմինների կողմից: Զեկույցում ընդգծվում է, որ պայքարը պետք է ընթանա բոլոր ուղղություններով` դատարններից սկսած վերջացրած առեւտրական ընկերություններով:

Խումբը 21 հանձնարարականից բաղկացած փաթեթ է պատրաստել Թուրքիայի համար: Նրանց նպատակը կայանում է նրանում, որպեսզի լավացնեն ողջ հակակոռուպցիոն քաղաքականությունը: Առաջարկվում է փոխել վարչական հետաքննության համակարգը եւ կրճատել որոշ կարգավիճակի տեր մարդկանց թվաքանակը, որոնք կարող են օգտվել անձեռնմխելիության իրավունքից: Նաեւ առաջարկվում է, որպեսզի հաստատվի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ եւ Էթիկայի հարցերով խորհուրդ: GRECO-ն հետեւելու է հանձնհարարականների կատարմանը մինչեւ 2007 թվականի վերջ, հայտնում է Եվրոպայի խորհրդի հաղորդակցությունների տնօրինությունը: