1 դեկտեմբերի 2006 - 13:55 AMT
ԼՂՀ-ում հանրաքվեի անցկացումը չի հակասում միջազգային սկզբունքներին
ԼՂՀ ժողովուրդն ինքնուրույն է ընտրելու իր ուղին եւ դա բոլորովին չի հակասում միջազգային իրավունքի երկու սկզբունքներին` տարածքային ամբոջականության սկզբունքին եւ ազգերի ինքնորոշման սկզբունքին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հանրաքվեի գլխավոր արդյունքը կլինի ոչ թե նրա ճանաչումը միջազգային հանրության կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտումը: «Միջազգային հանրությունը կարող է չճանաչել հանրաքվեի արդյունքները, սակայն չի կարող անտեսել ժողովրդի կամքը»,- ընդգծել է Օսկանյանը: