Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը հերքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Վաշինգտոնում մտադիր են փոխարինել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահին:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ կշարունակի պաշտոնավարել դեսպան Ջեյմս Ուորլիքը, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:
«ԱՄՆ-ն հավատ ունի դեսպան Ուորլիքի հանդեպ և վստահություն հայտնում նրան, նա որպես համանախագահ կշարունակի իր պաշտոնավարումը», - հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան աղբյուրը՝ պատասխանելով Turan գործակալության հարցադրմանը:
Haqqin.az-ը փոխանցել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին կարող է փոխարինել մեկ այլ միջնորդ։ Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը: