Սաուդյան Արաբիայում 20 կին ընտրվել է տեղական ինքնակառավարման մարմիններում:
Դեկտեմբերի 12-ին կայացած ընտրություններում Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կանայք իրավունք էին ստացել մասնակցել ընտրություններին՝ և որպես ընտրող, և որպես թեկնածու: Աշխարհում դա միակ պետությունն է, որտեղ կանանց մինչ այժմ արգելել են մասնակցել ընտրություններին:
Ընտրություններին մասնակցել է 7.000 թեկնածու, որոնցից 979-ը կանայք են եղել, ՌԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը:
Մունիցիպալ ներկայացուցչական մարմիններում ընտրվել է 2 .100 թեկնածու, որից միայն 20-ն են կանայք (ընդհանուր թվաքանակի միայն 1 տոկոսը):