14 դեկտեմբերի 2015 - 17:23 AMT
Ճանապարհների որակի միջազգային վարկանիշում ՀՀ-ն 75-րդն է՝ 140 երկրից

Հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Գլոբալ մրցունակության զեկույցը, որտեղ ներկայացված վարկանիշային ինդեքսում, 140 երկրի շարքում Հայաստանը 4 միավորով (1-7 բալանոց սանդղակում) զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը:

140 երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների որակը գնահատող վարկանիշում ՀՀ-ն զբաղեցրել է 99-րդ տեղը՝ 3 միավորով: Մասնավորապես, 140 երկրում ճանապարհների որակը գնահատող վարկանիշում ՀՀ-ն զբաղեցրել է 75-րդ տեղը՝ 3.8 միավորով:

1-7 բալանոց սանդղակում ճանապարհների որակի մասով մեկ միավորը համապատասխանում է չափազանց վատ իրավիճակին, 7-ը՝ արդյունավետության և որակի բարձր մակարդակին:

Ճանապարհների որակի ցուցանիշով առաջին տեղում է Միացյալ Արաբական Էմիրությունները 6.6 միավորով, 2-րդ տեղում է Նիդերլանդները՝ 6.2 միավորով, 3-րդ տեղում՝ Սինգապուրը՝ 6.2 միավորով: Ադրբեջանը 70-րդ տեղում է՝ 4 միավարով, Վրաստանը՝ 73-րդ (3.9 միավոր), Ռուսաստանը՝ 123-րդ տեղում է (2.7 միավոր):

Վերջին տեղում է Գվինեան (1,9 միավոր):