6 դեկտեմբերի 2006 - 17:13 AMT
ԵԽԽՎ-ում կքննարկվեն Հարավային Կովկասի երկրների մշակութային ժառանգության հարցերը
Դեկտեմբերի 7-ին Փարիզում իր աշխատանքը կսկսի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մշակույթի, գիտության եւ կրթության կոմիտեի մշակութային ժառանգության գծով ենթակոմիտեի նիստը, որի ժամանակ կքննարկվեն Հարավային Կովկասի, Հունաստանի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Կոսովոյի մշակութային ժառանգության հետ կապված հարցերը: Միջոցառմանը Հարավային Կովկասում, Հունաստանում, Ռումինիայում եւ Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին զեկույցով հանդես կգա Էդվարդ Օ' Հարան Մեծ Բրիտանիայից: Ենթակոմիտեի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2007 թվականի հունվարի 22-26, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը: