ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է SIP Trunk սակագնային պլանը՝ նախատեսված այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքի բերումով շատ են օգտվում ձայնային ծառայություններից և անխափան ու որակյալ հաղորդակցության կարիք ունեն, որը, միևնույն ժամանակ, վերահսկելի է ծախսի առումով: Այս սակագնային պլանի շրջանակում IP-ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների փաթեթները թույլ են տալիս ֆիքսված ամսավճարի դիմաց կատարել անվճար զանգեր՝ խմբի ներսում, ինչպես նաև ներցանցային զանգեր՝ հատուկ սակագներով:
Բաժանորդագրվելիս տրամադրվում է բջջային հեռախոսահամար, որը հնարավորություն է տալիս ներքին հեռախոսակայանի (PBX) և IP-hեռախոսի միջոցով միաժամանակ կատարելու և ստանալու մինչև 10 հեռախոսազանգ:
Սակագների և ծառայությունների տրամադրման պայմաններով միացման վճարը 1000 դրամ է, ամսավճարը` 7000 կամ 10000 դրամ (2-րդ տարբերակի դեպքում): Խմբի ներսում զանգերը կատարվում են անվճար: Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ ցանց զանգերի համար նախատեսված է 5000 րոպե, կամ 10000 րոպե (երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում):
«SIP Trunk» սակագնային պլանը հերթական նորարարական լուծումն է կազմակերպությունների համար: Այս սակագնային պլանը ստեղծվել է՝ հաշվի առնելով IP-տեխնոլոգիայով մատուցվող ժամանակակից լուծումների պահանջարկը, և նախատեսված է հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք կարևորում են ծախսարդյունավետ, մատչելի և հուսալի հաղորդակցությունը: Մենք ընդլայնում ենք ապրանքատեսականին՝ բաժանորդների հաղորդակցման պահանջներին առավել համապատասխանեցնելու նպատակով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: