Դեկտեմբերի 18-ին ժամը 10:48 ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի է ունեցել ականի պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ երկու քաղաքացի ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Տուժածները տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն:
Լրացուցիչ տեղեկություններ նախարարությունը կտրամադրի ավելի ուշ: