8 դեկտեմբերի 2006 - 18:03 AMT
ԱՄՆ-ն սկսում են օգնել Ադրբեջանին ԱԳԳԾ շրջանակներում
Վաշինգթոնը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի ռազմական օդավանակայանի արդիականացման հնարավորությունը, եթե նման խնդրանք ստանա Բաքվից: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Ջոնաթան Հենիքը:
Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը դիմի ԱՄՆ-ին հանրապետության ռազմական օդանավակայններից մեկի արդիակացման խնդրանքով, ապա ամերիկյան կողմը պատրաստ է դիտարկել այդ առաջարկը, եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում օգնել Ադրբեջանին:
«Հետագայում այդ կայանը կարող է օգտագործվել ԱՄՆ-ից եւ Եվրոպայից Իրաք կամ Ավղանստան թռչող ինքնաթիռների վերալիցքավորման համար: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն չի դիտարկում Ադրբեջանում որեւէ ռազմական կոնտինգենտի տեղակայման հարցը»,- նշել է Հենիքը, հաղորդում է Mediaforum-ը: