9 դեկտեմբերի 2006 - 15:42 AMT
ԼՂՀ Սահմանադրության ընդունումն օբյեկտիվ անհրաժեշտություն է
Լեռնային Ղարաբաղն արդեն հասել է այն մակարդակի, երբ պետության առաջընթացի համար Սահմանադրության ընդունման օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Արցախ» հայրենակցության ղեկավար Համլետ Հարությունյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ ժողովրդի նպատակը քաղաքակիրթ եւ ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կառուցումն է: Համլետ Հարությունյանը նաեւ նկատել է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի վաստակը կայանում է նրանում, որ նրանք դաշտային հրամանատարներից վերցեցին իշխանությունը եւ տվեցին ժողովրդին: «Ես նշում եմ այն փաստը, քանի որ պատերազմական պայմաններում շատ դժվար է ստիպել հնազանդվել հաղթողներին: Ղարաբաղում կարողացան դա կատարել»,- ընդգծել է նա, որպես հակաօրինակ բերելով Թուրքիային, որտեղ մինչեւ հիմա ամեն բան որոշում է Գլխավոր շտաբը: