26 դեկտեմբերի 2015 - 13:29 AMT
Ռուս օդաչուները փորձարկում են «Էրեբունի»-ում տեղակայված նոր ռազմական ուղղաթիռները

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանում ավարտվել են ՌԴ Կրասնոդարի մարզից տեղափոխված ռազմական ուղղաթիռների հավաքման աշխատանքները և իրականացվում են առաջին փորձնական թռիչքները:

Թռիչքների ժամանակ Մի-24 հարվածայն ուղղաթիռների օդաչուները կենտրոնանալու են թռիչքի, վայրէջքի, 100-1500 մ բարձրության վրա տարբեր արագությամբ թռիչքների վրա: Պարզ եղանակի և բարդ օդերևութաբանական պայմաններում օդաչուները կստուգեն հանգույցներն ու ագրեգատների աշխատանքը տարբեր աստիճանի ծանրաբեռնվածության պայմաններում:

Փորձնական թռիչքները կտևեն 2 ամիս:

2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.: