12 դեկտեմբերի 2006 - 17:34 AMT
Հայաստանի եւ Հունաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են երկկողմանի ռազմական համագործակցության հարցերը
Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կարճատեւ հանդիպում ունեցավ Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ, որը Հունաստան-Հայաստան տարանցիկ չվերթով Աֆղանստան էր մեկնում հունական խաղաղարար ստորաբաժանման զինծառայողների հետ հանդիպման նպատակով: Այդ մասին PanARMENAIN.Net-ին հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրեն Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերն անրադարձան հայ-հունական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաեւ Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին: