Թուրքիայի քեմալիստական Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրիքուլուն առաջարկել է փոփոխություններ կատարել քազաքացիության մասին երկրի օրենքում:
Առաջարկվող փոփոխությունները ենթադրում են քաղաքացիություն տալ վերջին 100 տարում «արտաքսված, բռանգաղթի ենթարկված և հայրենազրկված» հայերին, հույներին, սիրիացիներին, հրեաներին և քրդերին: Կարող են դիմել ինչպես բռնագաղթի ենթարկված վերապրածները, այնպես էլ նրանց ժառանգները՝ մինչև 4-րդ սերունդ: Քաղաքացիություն ստանալու համար հարկավոր է ներկայացնել հին անձնագրերը, եկեղեցական արձանագրությունները, ժամանման երկրի ազգային փոքրամասնությունների համար նախատեսված միգրացիոն ծառայությունների , սինագոգերի գրությունները, կամ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ դիմող անձը կամ նրա ժառանգները ծնունդով Թուրքիայից են:
Ներկայացված օրինագծում հիշատակվում է նաև 1915 թ, մայիսի 15-ի (հունիսի 1) բռնագաղթի մասին օրենքը, ընդունված Հայոց ցեղասպանության տարում, գրում է Agos-ը: Նշվում է, որ բռնագաղթի մասին օրենքը, թրակիացիների ջարդը, «խոսիր թուրքերեն » քարոզարշավը, հարստության հարկն ու անցած հարյուրամյակի այլ իրադարձությունները, որոնցք պատճառ դարձան հարյուր հազարավոր հայերի, հույների ու հրեաների, ասորիների բռնագաղթի ու արտագաղթի համար: Հիշատակվում է նաև, որ 820-ականներին երկրի արևելյան և հարավ-արևելյան քրդաբնակ շրջանների բնակիչներից շատերը ստիպված եղան հեռանալ երկրից քաղաքական պատճառներով:
Օրինագծում, սակայն, ոչինչ չի ասվում Հայոց ցեղասպանության, հույների, ասորիների ցեղասպանության զոհերի և այլ իրադարձությունների մասին, որոնք պատճառ դարձան ազգային փոքրամասնությունների արտագաղթի համար Օսմանյան Թուրքիայից և Թուրքական հանրապետությունից: