
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 514 մարդ, որից 442-ը` մինչև 18 տարեկան։
Հիվանդներից 126 -ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։ Հանրապետությունում 2016-ին գրանցվել է խոզի գրիպի՝ H1N1 վիրուսային հիվանդության 27 դեպք։ Մահվան դեպք, բարեբախտաբար, այս տարի չի գրանցվել։ Հայտնի մահվան երեք դեպքերն էլ արձանգրվել են 2015-ին:
Խոզի գրիպի դեպքում նշանակվում է «Տամիֆլյու» դեղամիջոց, որը վաճառվում է 20.000 դրամով։ Անվճար տրամադրվում է դեղամիջոցը միայն ստացիոնար բուժման պարագայում, գրում է «Ա1+»-ը։
ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խումբը հանրապետությունում համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով շարունակում է աշխատանքները: Նախարարի հանձնարարությամբ ձևավորված խմբի անդամները նախատոնական և տոնական օրերին վաղ առավոտից համայցեր են իրականացնում տարբեր բժշկական կազմակերպություններ:
Նախարարը վստահեցրել է, որհամաճարակաբանական վիճակը վերահսկելի է և կառավարելի, բժշկական կազմակերպություններն Երևանում և մարզերում ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: