
Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի հունվարի 18-ից։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: նա նշել, է, որ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարի միջնորդությունը հիմք ընդունելով: Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ, նշել է նա:
«Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով», - գրել է Աշոտյանը։