8 հունվարի 2016 - 10:45 AMT
Թուրքիան բողոքում է Սաուդյան Արաբիայում իրականցված մահապատիժները Էրդողանի այցի հետ կապող հրապարակումների դեմ

Թուրքիան կանչել է Իրանի դեսպանին՝ պահանջելով դադարեցնել հրապարակումները, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապվում է թագավորությունում իրականացված մահապատիժների հետ:

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի պետական կառույցներին մոտ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, որոնք կապում են Թուրքիայի նախագահի վերջերս Սաուդյան Արաբիա կատարած այցը այդ երկրում իրականացված մահապատիժների հետ»,-մեջբերում է թուրքական ԱԳՆ-ի հայտարարությունը Reuters գործակալությունը:

Էրդողանն այցելել է Սաուդյան Արաբիա դեկտեմբերի վերջում; Արդեն հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ մահապատժի ենթարկեց 47 մարդու, այդ թվում շիա փոքրամասնության ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկին՝ շեյխ Նիմալ ալ Նիմրը, որը 2012-ին ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քարոզիչի մահը վրդովմունք առաջացրեց շիաների շրջանում, այդ թվում Իրրանում: Երկրի գերագույն ղեկավար, այաթոլլա Ալի Համենեին հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի կառավարիչները իրենց պատիժը կստանան քարոզչին մահապատժի ենթարկելու համար: Հունվարի լույս 3-ի գիշերը Թեհրանում հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Շենքը հրկիզվեց, ոստիկանությունը 40 մարդ ձերբակալեց, դիվագետները տարհանվեցին Իրանից:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան դադարեցրեց ավիացիոն հաղորդակցությունն Իրանի հետ, ինչպես նաև երկկողմ առևտրային հարաբերությունները և արգելեց իր հպատակներին այցելել Իրան:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում իրականացված մահապատիժներն այդ երկրի ներքին գործն են: