Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունմամբ տարածաշրջանում հայտնվեց նոր գործոն, որը կարող է օգտագործվել տարբեր միջազգային ատյանների եւ Ադրբեջանի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Կովկաս» կենտրոնի վերլուծաբան Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ գործոնը բազմաթիվ հնարավորություններ է տալիս նաեւ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: «Հանրաքվեն կարելի է չճանաչել, իսկ այ անտեսել որոշակի տարածքի բնակչության հավաքական կամքի արտահայտությունը հեշտ չի: Ի վերջո, հանրաքվեն այդ տարածքի առաջնային օրենքն է, իսկ որակավորել այդ օրենքը որպես ոչ իրավասու, այնքան էլ հեշտ չէ: Դա ոչ ոքի տրված չէ` աշխարհը ազգային օրենքից առավել օրինական ուրիշ ոչինչ չի տեսել»,-նշել է Սարգսյանը:
Միեւնույն ժամանակ հայ վերլուծաբանն ընդգծել է, որ ժողովրդներն իրենց կյանքով են ապրում: «Մյուսները կարող են միայն որոշել իրենց վերաբերմունքն այս կամ այն ժողովրդի գործողությունների հանդեպ: Կարող են ճանաչել նրա իրավունքը: Կարող են փորձել արհամարհանքով եւ ուժով նահանջի մղել ժողովրդին սեփական ճանապարհից: Դրանում է միջազգային կյանքի տրամաբանությունը: Այնպես որ, եթե ժողովուրդն ընտրել է իր ուղին, նա պետք է ապացուցի ինքն իրեն եւ բոլորին այդ ուղու արդյունավետությունը, եւ կարողանա պաշտպանել իր ընտրությունը: Մինչ այժմ ԼՂՀ-ում դա ստացվում էր` ժամանակը ցույց կտա, կա՞ այդ նախաձեռնությունը շարունակելու կամք: Իսկ աշխարհը միշտ ճանաչում է արժանիներին»,-ասել է Մանվել Սարգսյանը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ