15 դեկտեմբերի 2006 - 15:00 AMT
Հարավային Կովկասի երկրները հարկ է մոտեցնել ԵՄ-ին զուգաբեռաբար
«Մենք ցանկանում ենք մոտեցնել Հարավային Կովկասը Եվրամիությանը եւ մտադիր ենք մեծ նվաճումներ ունենալ այդ երկրների հետ Համագործակցության ծրագրի շրջանակներում»,-հայտարարել է Բաքվում Հարավային Կովկասի երկրներում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր` Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը պետք է Եվրամիությանը մերձեցվեն զուգահեռաբար: «Այդ նպատակով ամեն մի երկրի հետ մենք իրականացնում ենք առանձին ծրագրեր: «Սակայն ԵՄ-ի հետ Գործողությունների ծրագրի իրականացման արագությունը կախված է Հարավային Կովկասի երկրների ղեկավարության քաղաքական կամքից»,-ընդգծել է շվեդացի դիվանագետը, հաղորդում է Day.az-ը: