15 դեկտեմբերի 2006 - 16:08 AMT
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, ավելի շուտ, տնտեսական անտարբերություն ունի
Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը կարելի է ձգել ըստ ժամանակի` կախված վրացական արեւմտամետ ժողովրդավարության հաջողություններից կամ ձախողումից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքերով, նշանակալի ձեւով կարող է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն ուղղել ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կամ էլ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Արեւմուտքի միջեւ համագործակցության բարելավումը` իրանական միջուակային խնդրի հնարավոր կարգավորման լույսի ներքո: «Երեւանը սերտորեն կապված է ՀԱՊԿ-ի հետ, Հայաստանում ռուսական ընկերությունների կողմից շատ բաներ են ձեռք բերվում, սական պետք է խոստովանել, որ ռուս գործարարները ոչ մի հետքրքրություն եւ գաղափար էլ չունեն` ինչ է կատարվում այդ երկրում: Գոյություն ունի ոչ թե տնտեսական համագործակցություն, այլ տնտեսական անտարբերություն: Մինչ դեռ Հայաստանը դանդաղ, սակայն հստակ շրջվում է դեպի Արեւմուտքի կողմը: Այս կապակցությամբ միայն մեկ դեղորայք գոյություն ունի: Ռուաստանը պետք է շատ արագ կարգավորի այս իրավիճակը: Հասարակական կարծիքի հարցումներից դատելով, վերջին տարիներին Հայաստանում կրճատվել է «ամեն ռուսականի» կողմնակցիների բանակը: Եւ որքան էլ դառը չէ խոստոնվանել, դրանում առաջին հերթին մեղավոր է Ռուսաստանը»,- նշել է Զախարովը:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հայաստանում գոյություն ունեն քաղաքական ուժեր, որոնք նայում են ՆԱՏՕ-ին, ոչ միայն օգնություն ակնկալելով, այլեւ ցանկանալով դառնալ հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ: «Սակայն այդ դեպքում այսպիսի օրինավոր հարց է ծագում, իսկ ի՞նչ անել Թուրքիայի հետ: Չլինի՞ մոռացվել են 1915 թվականի ողբերգական իրադարձությունները: Չէ որ, եթե Թուրքիան դաշնակից է, ապա կարող է այնպես ստացվել, որ ոչ միայն շփվեն նրա հետ որպես դաշինքի անդամ, այլեւ օգտագործեն թուրքական բանակը սեփական տարածքում: Չէ որ ամեն բան կարող է լինել...»,- գտնում է Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:
Նա նաեւ նկատել է, որ սարերի ետեւում չէ նոր ռազմական դաշինքի` Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ստեղծումը: «Հայաստանը երես առ երես է մնում այս անհավասար հակամարտության մեջ: Այս կապակցությամբ, նշանակալիորեն աճում է Ռուսաստանի դերը` որպես Հայաստանի գլխավոր ռազմավարական եւ ռազմական դաշնակցի»,- ասել է Վլադիմիր Զախարովը: